Արկտիկայում օդի ջերմաստիճանը հասել է 115 տարվա ամենաբարձր ցուցանիշին
Արկտիկայում օդի ջերմաստիճանը հասել է ամենաբարձր ցուցանիշին 1900 թվականից ի վեր: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ամենամյա զեկույցում:
Ոսումնասիրությունների համաձայն` օդի ջերմաստիճանը տվյալ տարածաշրջանում 2014-ի հոկտեմբերից մինչև 2015-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում 1.3 աստիճանով` ըստ Ցելսիուսի ավելի բաձր է եղել միջին ցուցանիշներից:
Ըստ ամերիկացի գիտնականի` Արկտիկայում տաքացումը կրկնակի արագ է տեղի ունենում, քան մեկ այլ վայրում:
Զեկույցում նշվում է, որ սառույցների հալոցքը հանգեցնում է ծովաստղերի բնակմիջավայրի ոչնչացմանը, իսկ որոշ ձկնատեսակներ դեպի հյուսիս են շարժվում:
Ավլեի վաղ նշվում էր, որ սառույցի մակերեսն Արկտիկայում 35 տարում կրկնակի կրճատվել է:










