«ԱվտոՎԱԶ»-ը սկսել է Lada Xray-ի սերիական արտադրությունը
Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը սկսել է քաղաքային նոր քրոսովերի` Lada Xray-ի սերիական արտադրությունը, հայտնում է ria.ru-ն։
Նորույթի սերիական արտադրությունը մեկնարկել է Տոլյատիում։ Ինչ վերաբերում է Lada Xray-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է փոխանցման մեխանիկական տուփով և 1.6 լ աշխատանքային ծավալով շարժիչով:
Աղբյուրը հավելում է, որ մեքենայի վաճառքը մեկնարկելու է 2016թ. փետրվարին: Թեև «ԱվտոՎԱԶ»-ը դեռևս պաշտոնապես չի գաղտնազերծել Lada Xray-ի գինը, այնուհանդերձ, ենթադրվում է, որ այն կարժենա առնվազն 600.000 ռուբլի։










