ԱՄՆ-ում «զրահապատ» պատյան են ստեղծել Macbook-ի համար

19:34 • 15.12.15

Գաջեթների համար հատուկ պատյաններ արտադրող Urban Armor Gear ամերիկյան ընկերությունը ստեղծել է Armor Shell գերամուր պատյանը Apple-ի Macbook Air և Macbook Pro նոթբուքերի համար:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, պատյանը պատրաստված է բանակային չափանիշներին համապատասխանող դիմացկուն նյութից: Այն համալրված է հատուկ օդափոխության համակարգով նոթբուքի կորպուսը հովացնելու համար:


Նորույթը հասանելի է դիզայնի փայլուն և մետալիկ տարբերակներով: Armor Shell-ի արժեքը է 79.95 դոլար է:

 

ԱՄՆ-ում «զրահապատ» պատյան են ստեղծել Macbook-ի համար