Լողավազանը վայրկյանների ընթացքում վերածվում է սովորական հատակի (տեսանյութ)

00:26 • 15.12.15

Ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտանում է շարժական հատակ պատրաստելու գործում, շարժական հատակով լողավազան է նախագծել:


Ինչպես ներկայացնում է Business insider-ը` սովորական տեսք ունեցող լողավազանի հատակը բարձրանում է` վերածվեով  տախտակապատ հատակի: Այն ստեղծվել է ապահով ծածկելու լողավազանը, որպեսզի երեխաները չընկնեն դրա մեջ, երբ այն չի օգտագործվում:


Լողավազանի հատակը կարող է հարմարեցվել նաև երեխաների ինքնուրույն լողի համար` ըստ անհրաժեշտ բարձրության կամ աստիճանների տեսք ստանալ:


Փակ վիճակում լողավազանի տանիք հանդիսացող հատակը կարող է 18 կգ ծանրություն պահել` 1 քառ. մետրի վրա: Ջրով աշխատող ջեռուցման համակարգը տաքացնում է հատակը:


Նման հատակով լողավազանը միջինում արժե 320 դոլար` մեկ քառ. մետրի դիմաց:

 

Լողավազանը վայրկյանների ընթացքում վերածվում է սովորական հատակի (տեսանյութ)