ԱՄՆ-ն պոչի վրա ուղղահայաց վայրէջք կատարող ինքնաթիռ է ստեղծում
Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը ձեռնամուխ է եղել հեղափոխական տիպի նոր ինքնաթիռի ստեղծմանը, որը ստացել է Tailsitter անվանումը:
Ինչպես նշում է vz.ru-ն, նորարարական ինքնաթիռն օդ բարձրանալիս լինելու է ուղղահայաց դիրքով, իսկ վայրէջքը կատարելու է պոչի վրա: Ըստ մասնագետների՝ ողջ թռիչքի ընթացքում Tailsitter-ը լինելու է սովորական ինքնաթիռի հորիզոնական դիրքում:
Այն կկարողանա վերելք ու վայրէջք կատարել «Արլի Բերկ» տիպի ականակիր նավերի և որոշ ռազմանավերի վրա: Հայտնի է, որ թռչող սարքի մոդելը ներկայացվել է օրերս։
Մոտ 12 մ երկարությամբ ինքնաթիռը կկարողանա առավելագունը 226 կգ բեռ տեղափոխել` առավելագույնը 1.100 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռի առաջին փորձարկումներն անցկացվելու են 2015թ. վերջին- 2016թ. սկզբին։










