Երկնային մարմիններն անվանակոչվել են Սերվանտեսի ու Դոն Քիշոտի պատվին

15:53 • 16.12.15

Միջազգային աստղագիտական միությունը հրապարակել է աստղերի ու արտամոլորակների` տարատեսակ գիտական կազմակերպությունների, ինչպես նաև շարքային մարդկանց առաջարկների հիման վրա ընտրված նոր անվանումները։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 573.242 մարդ` աշխարհի 45 երկրից: 

 

Հայտնի է, որ μ Arae աստղն անվանափոխվել է իսպանացի գրող Միգել Սերվանտեսի, իսկ դրա 4 արտամոլորակները` գրական հայտնի հերոսներ Դոն Քիշոտի, Դուլսինեայի, Ռոսինանտի ու Սանչոյի պատվին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մյուս երկնային մարմիններն անվանակոչվել են դիցաբանական կերպարների,  հայտնի գիտնականների, հնագույն քաղաքների պատվին։

 

Երկնային մարմիններն անվանակոչվել են Սերվանտեսի ու Դոն Քիշոտի պատվին