Ավստրիայի բոլոր սառցադաշտերը կարող են անհետանալ 2050 թվականին

08:15 • 17.12.15

Ավստրիացի երկրաբանները հայտնում են, որ  երկրի տարածքում առկա սառցադաշտերը այս տարի ավելի արագ են հալչում, քան երբևէ:


Գիտնականները կանխատեսում են, որ բոլոր սառցադաշտերը, այդ թվում նաև խոշորագույն  Պաստերցե սառցադաշտը կանհետանան 2050-ին:


Ինչպես հաղորդում է The Local-ը` գիտնականները նման եզրահանգման են եկել` ուսումնասիրելով  սառցադաշտերի տարեկան չափումները, որոնք ցույց են տվել, որ Պաստերցեի ծավալներն այս տարի կրճատվել են 10 մետրով: Այդ ցուցանիշը գերազանցել է 2003-ին գրանցված ռեկորդային  ցուցանիշը:


Սառցադաշտը 10 մետր է կորցրել երկարության վրա, ինչպես նաև երկու մետր` լայնության:


Փորձագետները կանխատեսում են, որ 200 մետր հաստությամբ սառցադաշտը տարեկան 5 մետր կորցնելով ամբողջությամբ կանհետանա 2050-ին:

 

Ավստրիայի բոլոր սառցադաշտերը կարող են անհետանալ 2050 թվականին