Ինժեներները ստեղծել են աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր նավը

14:56 • 17.12.15

Բրիտանացի ինժեներներն ու դիզայներները ստեղծել են աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր զբոսաշրջային նավը, որի անդրանիկ ուղևորությունն իրականացվելու է 2020թ.:


Ինչպես հայտնում է euromag.ru-ն, 55.000 տոննա կշռող նավը ստացել է Ecoship անվանումը:

 

Հետաքրքրական է , որ դրա ստեղծման ժամանակ կիկրառվել են մեծ թվով նորարարական «կանաչ» լուծումներ, որոնց շարքում առավել ուշագրավ են արևային մարտկոցներով համալրված 10 շարժական առագաստները:


Ecoship-ը ոչ միայն պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից, այլև էկոլոգիապես անվտանգ է շրջակա միջավայրի համար: Այն զտելու է օգտագործված ջուրը կրկնակի օգտագործաման համար, ինչի շնորհիվ կեղտոտ հեղուկը չի թափվի օվկիրանոս: Բացի այդ դրա վրա լինելու է մեծ պարտեզ, որը ջրելու համար կօգտագործվեն նավի վրա կուտակվող անձրևաջուրն ու օվկիանոսի ջուրը:

 

Ինժեներները ստեղծել են աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր նավը