Գիտնականները տեսանկարահանել են սաղմի կյանքի առաջին ժամերը (տեսանյութ)

16:26 • 17.12.15

Նոր սերնդի մանրադիտակը հնարավորություն է տվել գիտնականներին տեսանկարահանել կաթնասունների սաղմի կյանքի առաջին ժամերը` բեղմնավորման պահից սկսած:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, գերմանացի գիտնականները ստեղծել են նորարարական մանրադիտակ, որը նվազագույնի է հասցնում լուսարձակման երևույթը` սաղմին տեսանկարահանելու ընթացքում։

 

Հայտնի է, որ կաթնասունների սաղմն անչափ զգայուն է ժամանակակից մանրադիտակների արձակած վառ լույսի նկատմամբ:

 

Հետաքրքրական է, որ նոր մանրադիտակի միջոցով գիտնականներին հաջողվել է տեսանկարահանել մկան սաղմի կյանքի առաջին ժամերը` զիգոտի վիճակից մինչև բլաստոցիստայի ձևավորումը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ստորև հրապարակված տեսանյութում կապույտ գույնով ներկված բջիջները վերածվում են ընկերքի, իսկ կարմիրները` սաղմի օրգանիզմի:


 

Գիտնականները տեսանկարահանել են սաղմի կյանքի առաջին ժամերը (տեսանյութ)