Կերակրի սոդան` որպես դեմքի պիլինգի միջոց, որը 10 տարով երիտասարդ տեսք կհաղորդի

22:57 • 17.12.15

Գեղեցկության և առողջապահության ոլորտում սոդան մեծ կիրառություն կարող է ունենալ, սակայն ոչ բոլորն են տեղյակ սոդայի օգտակար հատկությունների մասին:


Ինչպես ներկայացնում է healthylifeland.com-ը` այն կարելի է օգտագործել որպես դեմքի խնամքի բնական պարագա, հատկապես տնային պիլինգի համար: Այն վերացնում է դեմքի մաշկի մահացած բջիջները և թարմություն հաղորդում` մաշկն ավելի փափուկ դարձնելով  և 10 տարով ավելի երիտասարդ տեսք տալով:


Դեմքի  պիլինգի միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ կերակրի սոդան խառնել 1 ճաշի գդալ ջրի հետ և մածուցիկ զանգված ստանալ, ապա այն մերսելով քսել դեմքին, թողնել 5 րոպե և լվանալ գոլ ջրով:


Փորձագետները փաստում են, որ սոդան կիտրոնի հյութի հետ միախառնած կարող է վերացնել գորտնուկները, պետք է խառնուրդը քսել դրանց վրա, թողնել` չորանա և լվանալ ջրով:

 

Կերակրի սոդան` որպես դեմքի պիլինգի միջոց, որը 10 տարով երիտասարդ տեսք կհաղորդի