Թութանհամոնի ոսկյա դիմակը կրկին հանվել է ցուցադրության

12:22 • 17.12.15

Եգիպտոսում կրկին ցուցադրության է հանվել աշխարհի ամենահայտնի փարավոններից մեկի` Թութանհամոնի ոսկյա դիմակը, որը վերջերս է վերականգնվել գերմանացի մասնագետների կողմից։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հայտնի է, որ անգին դիմակը, որը կշռում է 11 կգ ու զարդարված է կիսաթանկարժեք քարերով, ընկնելուց հետո վնասվել էր, ու փարավոնի մորուքի հատվածը պոկվել էր: Սակայն գերմանացի մասնագետների միջամտության արդյունքում այն վերականգնվել է։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ դիմակն ընկել էր 2014թ. օգոստոսին` Կահիրեի Եգիպտական թանգարանում: Այն ժամանակ թանգարանի աշխատակիցները փորձել էին մորուքը հետ կպցնել` այն անփութորեն սոսնձելով:

 

Թութանհամոնի ոսկյա դիմակը կրկին հանվել է ցուցադրության