Նույնիսկ պասիվ ծխելը կարող է հանգեցնել անպտղության
Ծխելը կնոջը հասցնում է անպտղության և վաղ դաշտանադադարի (կլիմաքսի): Ռոսվելլ Պարկ ինստիտուտի հետազոտողները նշում են, որ խոսքը վերաբերվում է թե ակտիվ և թէ պասիվ ծխողներին:
Հետազոտողները վերլուծել են 1991 թվականից հավաքած 160 000 կանանց տվյալներ:
Պարզվել է, որ ծխող կանանց մոտ (նույնիսկ եթե նրանք հրաժարվել են այդ վատ սովորությունից) անպտղություն ախտորոշվել է 14%-ով ավելի հաճախ, քան չծխող կանանց մոտ: Ծխող կանայք 26%-ով ավելի հաճախ են ունեցել վաղ կլիմաքս:
Իսկ այն կանայք, ովքեր պարբերաբար ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցության, օրինակ ապրել են ծխողի հետ ավելի քան 10 տարի, 18%-ով ավելի հաճախ են բախվել անպտղությանն ու վաղ կլիմաքսին:
Սակայն հետազոտողները դեռ չեն պարզել, թէ ծխելը ինչպես է ազդում կլիմաքսի սկսելու և անպտղության վրա: Ամենահավանական տարբերակը ծխախոտի ծխում առկա թունավոր նյութերի բացասական ազդեցությունն է հորմոնների աշխատանքի և վերարտադրողական համակարգի վրա:
Աղբյուր՝ medportal.ru










