Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար

08:15 • 18.12.15

Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով:  Ինչպես գրում է healthylifeland.com-ը` քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար:


Ատամների սպիտակեցման համար նախատեսված բնական մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները`


• 4 ճաշի գդալ քրքումի փոշի


• 2 ճաշի գդալ կերակրի սոդա


• 2.5 ճաշի գդալ կոկոսի յուղ:

 

Մածուկը պատրաստելու համար պետք է խառնել սոդան ու քրքումը, ապա ավելացնել կոկոսի յուղը: Լավ խառնելուց հետո խիտ մածուկ կստացվի, որը կարելի է օգտագործել որպես ատամի ամենօրյա մածուկ, ինչպես նաև կիրառել մաշկի համար:

Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար