Facebook-ն աշխատողներին 10.000-ական դոլար է առաջարկում գրասենյակին մոտ ապրելու դիմաց
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի ղեկավարությունը Սիլիկոնյան հովտի իր աշխատակիցներին 10.000-ական դոլար է առաջարկում գրասենյակին ավելի մոտ ապրելու դիմաց։
Ինչպես նշում է The Guardian-ը, ընկերությունը պատրաստ է տվյալ գումարը վճարել այն աշխատողներին, որոնք կվերաբնակվեն Facebook-ի գրասենյակից մինչև 16 կմ հեռավորության վրա։
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այսպիսով՝ ընկերությունը ցանկանում է կրճատել աշխատակիցների տեղափոխման համար նախատեսված ավտոբուսների ծախսերը: Մինչդեռ ոմանք կարծում են, որ այսպիսով Facebook-ի տնօրինությունն ուզում է իր աշխատողներին ավելի երկար պահել գրասենյակում:










