Թռչող մեքենան արդեն իրականություն է. ԱՄՆ-ում սկսվել են փորձնական թռիչքները (տեսանյութ)

23:49 • 18.12.15

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչակազմը պաշտոնապես սկսել է  ապագայի թռչող մեքենայի փորձարկումները: 


Terrafugia ինքնակառավարվող մեքենայի կոնցեպտի փորձնական թռիչքները  կանցկացվեն Մասաչուսեթսում:


Ինչպես գրում է Tech insider-ը`մեքենան իրենից ներկայացնում է 4 տեղանի թևերով հիբրիդ: Այն բարձրանալու համար թռիչքուղու կարիք չունի, ինչպես նաև վարորդ-օդաչուի կարիք չունի: Անհրաժեշտ է պարզապես ուղղությունը նշել համակարգչում, և այն կտանի ուղևորին նշված ուղղությամբ: Այն աշխատում է ինչպես էլեկտրաշարժիչներով, այնպես էլ 300 ձիաուժ հզորությամբ շարժիչով:


Այն կարող է ընթանալ 800 կմ`  320 կմ/ժամ արագությամբ: Թռիչքից հետո այն կրկին վերածվում է սովորական մեքենայի:

 

Թռչող մեքենան արդեն իրականություն է. ԱՄՆ-ում սկսվել են փորձնական թռիչքները (տեսանյութ)