Սինգապուրցի ուսանողները անհատական թռչող մեքենա են ստեղծել (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է սինգապուրցի ուսանողների կառուցած թռչող մեքենան, որը հետաքրքրաշարժ է թե՛ բնույթով, թե՛ տեսքով:
Այն ստացել է Snowstorm («Ձնաբուք») անվանումը: Շարժիչները, պրոպելլերը և շասին կառուցվել են վեցանկյուն շրջանակի մեջ:
Անհատական թռչող սարքն ստեղծողներն ասում են, որ այն կառուցել են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իրականացնել թռչելու իր երազանքը:
Սարքը դեռ նախատիպն և օդում կարողանում է մնալ միայն 5 րոպե և կարող է պահել 68 կգ քաշ: Նախագծողները աշխատում են այն առավել հզոր դարձնելու ուղղությամբ:
Personal flying machineStudents in Singapore built this incredible personal flying machine.
Posted by Tech Insider on Thursday, 17 December 2015










