Այրոցի(изжога) առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը

22:53 • 18.12.15

Այրոց  կամ այրուցք, կերակրափողի երկարությամբ այրման զգացում, որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում:  Այն կարող է ուղեկցվել ստամոքսի գերծանրաբեռնվածության, բերանում թթու կամ դառը համի զգացողությամբ: Պառկած ժամանակ այրոցն ուժեղանում է:

 

Այրոցն առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը  կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի զգայնությունը, ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլ գործոններ: Առավել հաճախ այրոց նկատվում է ստամոքսահյութի բարձր թթվայնության, երբեմն այդ հյութում աղաթթվի պարունակության նվազման կամ նույնիսկ բացակայության դեպքում:

 

Այրոցն ուղեկցում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), նկատվում է նաև լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի և այլ դեպքերում:

 

Այրոց հաճախ առաջանում է չոր սննդի, սուրճի չարաշահման, թունդ թեյի, անանուխով ըմպելիքների հակվածության պատճառով: Այրոց կարող է առաջանալ նաև ծանրությունից որովայնային շրջանի ճնշման բարձրացման, հղիության, գոտին ամուր կապելու կամ ծանրություն բարձրացնելու պատճառով:

 

Կարևոր է

 

Այրոցը, դա միայն կերակրափողի երկայնքով տհաճ զգացողություն չէ: Ստամոքսահյութի անընդհատ ազդեցությունը կերակրափողի վրա, կարող է առաջացնել էրոզիաներ, խոց և նույնիսկ կերակրափողի քաղցկեղ:

 

Բացի դա, ստամոքսահյութի անընդհատ ազդեցությունը կերակրափողի, այնուհետև կոկորդի վրա, կարող է առաջացնել հազ ու խռպոտություն:


Առաջին օգնություն

 

Այրոցից արագ ազատվելու համար, շատերը նախընտրում են այն  §մարել¦ կերակրի սոդայով:



Սոդան, իրոք, որոշ ժամանակով օգնում է չեզոքացնել ստամոքսահյութում առկա աղաթթուն:



Սակայն, այդ ռեակցիայի արդյունքում առաջացած ածխաթթու գազը, կտրուկ սեղմում է ստամոքսը:



Դա կարող է առաջացնել տհաճ զգացողություն , իսկ ստամոքսի խոցեր ունեցողների մոտ` ստամոքսի արյունահոսություն: Բացի այդ, սոդան, ընդունելուց արդեն կես ժամ հետո, հրահրում է ավելի մեծ քանակի թթվի սեկրեցիային, ինչը նշանակում է, որ այրոցի ախտանշանները միայն կուժեղանան:

 

Այդ պատճառով, չարժե օգտագործել այդ մեթոդը, առավել ևս, որ այրոցի վերացման համար գոյություն ունեն շատ արդյունավետ դեղամիջոցներ`անտրացիդներ:. Նրանք օգնում են չեզոքացնել աղաթթուն` առանց ածխաթթու գազի առաջացման: Այրոցն արագ §մարելու¦ համար, օգտագործվում են նաև ալգինատներ, որոնք աղաթթվի ազդեցության տակ վերածվում են խիտ գելի` մեխանիկորեն խոչնդոտելով թթվի կերակրափող ընկնելը:

 

Ժողովրդական միջոցներ

 

Օրական 1-2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1-2 ճաշի գդալ հում կարտոֆիլի հյութը այրոցից ազատվելու շատ հեշտ և մատչելի եղանակ է:

 

Վերցրեք հավասար չափաբաժիններով ֆենխելի, սամիթի և անիսոնի մանրեցված սերմերը: Այդ խառնուրդից մեկ ճաշի գդալ լցրեք մեկ բաժակ եռման ջրի մեջ և թողեք թրմվի 20 րոպե: Քամեք և փոքր կումերով խմեք օրական 1-2 բաժակ:

 

Այրոցի ժամանակ, կարող եք մի քանի կում կաթ խմել: Այն նույնպես, շատ արագ, կչեզոքացնի թթվայնությունը:

 

Կանխարգելում

 

որպեսզի խուսափել այրոցից

 

• կերեք հաճախակի և փոքր չափաբաժիններով

 

• հրաժարվեք կծու, տապակած, յուղոտ սննդից, թթու ըմպելիքներից, սխտորից, հում սոխից, թթու մրգերից, ալկոհոլից, սուրճից, թունդ թեյից

 

• ուտելուց հետո մի կռացեք

 

• ընթրեք քնելուց առնվազն 2 ժամ առաջ

 

• 10 սանտիմետրով բարձրացրեք մահճակալի սնարը(գլխատեղը): Դա կնվազեցնի քնած ժամանակ այրոցի առաջացման հավանականությունը



• գոտին ամուր մի կապեք,  մի կրեք որովայնը սեխմող հագուստ



Այրոցի հաճախակիության դեպքում, անպայման դիմեք բժշկի: Շատ կարևոր է, բուժելով ախտանշանները, աչքաթող չանել բուն հիվանդությունը:



Աղբյուր` aif.ru