«Աստղային պատերազմների» ոճով. Ցուկերբերգը նորածին դստեր մասնակցությամբ ուշագրավ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զարմացրել է սոցկայքի օգտատերերին նորածին դստեր` Մաքսի հերթական լուսանկարով, գրում է Обореватель-ը:
Լուսանկարը նվիրված է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 7-րդ մասի պրեմիերային։ Ցուկերբերգը դստերը ներկայացրել է ֆիլմի հերոսներից մեկի նմանությամբ:
Ավելի վաղ ընկերության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ` ինչպես է խնամում իր նորածին դստերը և փոխում նրա տակդիրը։














