Նոբելյան մրցանակակրին հետմահու զրկել են «պատվավոր դոկտորի» կոչումից` նացիստական հայացքների համար
Զալցբուրգի համալսարանը հետմահու զրկել է ավստրիացի կենդանաբան, Նոբելյան մրցանակակիր Քոնրադ Լորենցին «պատվավոր դոկտորի» կոչումից, գրում է Лента-ն:
Նման որոշումը կայացվել է ազգային սոցիալիստների բացահայտելու ուղղությամբ տարված հետաքննության հիման վրա, որը նախաձեռնվել է 2014-ին ոչ միայն գիտնականի նկատմամբ:
1938-ին Լորենցն անդամագրվել է Գերմանիայի աշխատավորական ազգային-սոցիալիստական կուսակցությանը: Իր դիմումում նա նշել է, որ միշտ ազգային սոցիալիստ է եղել։ Նշվում է, որ Լորենցի կենսագրության տվյալ փաստերը գաղտնի են պահվել կոչումը ստանալու ժամանակ, ինչը նրան դարձնում է անարժան Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր լինելու համար, գրում է Лента-ն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լորենցը 2 տարի ծառայել է հոսպիտալում: 1944-ին գերի է ընկել Վիտեբսկում: Մեկ տարուց ավելի եղել է Կիրով քաղաքի զինվորական գերիների ճամբարում, այնուհետև նրան տեղափոխել են հայաստանյան աշխատանքային ճամբար։ 1947-ին Լորենցն ուղարկվել է հայրենիք:










