«Բորիս» ռոբոտի «շփումը» Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաների հետ

14:14 • 18.12.15

 

«Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ «Ռոբոտների շքերթ»  ծրագրի շրջանակներում անակնկալ էր կազմակերպել Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաների համար:

 

«Բորիս» անունով ռոբոտը, որը պատրաստված է Ռուսաստանում և նախատեսված է շփման համար  ու քայլելու ընթացքում կարողանում է որոշակի խոչընդոտներ հաղթահարել այցելել է երեխաներին և զվարճացրել իր ունակություններով:

 

Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անակնկալն իր նպատակին ծառայեց, երեխաների համար հետաքրքիր էր և շնորհակալ է այս նախաձեռնության համար:

 

«Մենք արդեն երրորդ տարին է ունեն «ռոբոտաշինության խմբակ» և ավելի համեստ երեք ռոբոտներ»,-ասաց նա և նշեց, որ այս անակնկալը կարող է խթան հանդիսանալ այս ուղղությունն ավելի զարգացնելու համար:
 

Նշենք, որ «Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Եվ առաջին տարածաշրջանում անգամ ցուցահանդեսը հյուրընկալել է Երևանում, ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31-ը և 2016թ. հունվարի 1-ը): Ցուցահանդեսն անցկացվելու է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում:
 


 

 

 

«Բորիս» ռոբոտի «շփումը» Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաների հետ