SpaceX-ը դեպի Միջազգային տիեզերակայան իր տիեզերանավի երկրորդ թռիչքի վերաբերյալ պայմանագիր է կնքել
ՆԱՍԱ-ն SpaceX ընկերության հետ դեպի Միջազգային տիեզերակայան երկրորդ թռիչքի վերաբերյալ պայմանագիր է կնքել։ Այդ մասին դեկտեմբերի 19-ին հայտնել է ամերիկյան ավիատիեզերական գործակալությունը, գրում է lenta.ru-ն:
ՆԱՍԱ-ի կոմերցիոն թռիչքների մենեջեր Կատի Լուեդերսը հայտնել է, որ ՆԱՍԱ-ի վկայագրեր ստանալուց հետո Boeing ընկերության CST-100 Starliner-ը և SpaceX ընկերության Dragon տիեզերանավը կկարողանան ամեն տարի տիեզերակայան տեղափոխել երկու մարդու:
SpaceX-ի հետ առաջին թռիչքի վերաբերյալ պայմանագիրը ՆԱՍԱ-ն կնքել է նոյեմբերի 20-ին: Ավելի վաղ՝ 2015 թվականի մայիսին, նոր թռիչքային համակարգերի համար մասնավոր ընկերության ներգրավման ծրագրի շրջանակում պատվեր է ստացել Boeing ավիաշինական կոնցեռնը։










