Ամերիկյան ընկերությունը բույրերը քողարկող պայուսակ է ստեղծել

09:15 • 19.12.15

Ամերիկյան AnnaBis  ընկերությունը կանացի նրբագեղ պայուսակների և կլատչերի  հավաքածու է ներկայացրել, որոնք ունակ են քողարկելու պայուսակներում առկա առարկաների բույրը, այդ թվում` նաև կանեփի:  


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն`  իտալական կաշվից պատրաստված պայուսակները  համալրված են  «հոտերը արգելափակող փոքրիկ ինովացիոն» գաղտնի բաժիններով:  Դրանց թվում են հերմետիկ շղթաները:


Նորարարության հեղինակների խոսքով`նման պայուսակները թույլ կտան իրենց տիրուհիներին  «անվնաս տեղափոխել ամեն անհրաժեշտ իր»,  անգամ ֆրանսիական պանիր կամ էկզոտիկ բուսականություն:


Հավաքածուն ներառում է 3 տարբերակ` ոսկեգույն, սև և դարչնագույն: Նման պայուսակի արժեքը տատանվում է 120-295 դոլարի սահմաններում:

 

Ամերիկյան ընկերությունը բույրերը քողարկող պայուսակ է ստեղծել