McLaren-ը ներկայացրել է իր վերջին` 375-րդ P1 հիպերքարը
McLaren ընկերությունն անցյալ շաբաթ ներկայացրել է իր 375-րդ P1 հիպերքարը, որը սակայն վերջինն է լինելու:
Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` P1 շարքի վերջին հիպերքարն ընկերության ամենահզորն ու արագ հիբրիդային մեքենան է: 1.2 մլն դոլար արժողությամբ մեքենան արդեն վաճառվել է:
McLaren-ի նորագույն հիբրիդը ներկայացել է 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչով և էլեկտրական հզոր շարժիչով: 100 կմ/ժամ արագությանը մեքենան հասնում է 2.8 վայրկյանում: Մեքենան բավականին թեթև է և կշռում է 1450 կգ:
375 հիբրիդային մոդելներից յուրաքանչյուրը կառուցվել է անհատական գնորդի պահանջներին համապատասխան:











