Օրգանիզմը կառողջանա և կամրանա` մեկ տարի ամեն օր արքայախնձորի հյութ ըմպելով

21:14 • 19.12.15

Արքայախնձորի հյութը համեղ  և սննդարար լինելուց բացի օժտված է նաև անչափ կարևոր առողջարար հատկություններով, որոնք ներկայացրել է Healthyfoodstar.com-ը:


Սննդարար բաղադրիչների շնորհիվ այն ոչ միայն ամառային, այլև հիասքանչ ձմեռային ըմպելիք է: Այն հարուստ է ֆերմենտներով, վիտամիններով և հանքանյութերով: Այն պարունակում է կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, յոդ և ցինկ, ինչպես նաև վիտամիններ E,C, B և պրովիտամին A:


Մեկ բաժակ արքայախնձորի  հյութը` մոտ 165 գրամ ծավալով,  պարունակում  է օրական անհրաժեշտ C վիտամինի 131 տոկոսը, մագնեզիումի 76.5 տոկոսը, վիտամին B6-ի և B1-ի 9 տոկոսը և ընդամենը 82 կալորիա:


Մեկ տարի շարունակ ամեն օր արքայախնձորի հյութ ըմպելով կարելի է հասնել հետևյալ արդյունքին`

 

1. Օրգանիզմը խոցելի չի լինի բորբոքումների և վիրուսների նկատմամբ:

 

2. Օրգանիզմը կազատվի ավելորդ քաշից, եթե այն ըմպեք դատարկ ստամոքսին:


3. Այն կօգնի օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից:

 

4. Օրգանիզմը կհարստանա հակաօքսիդանտներով:


5. Ատամները կսպիտակեն և կամրանան:

 

Օրգանիզմը կառողջանա և կամրանա` մեկ տարի ամեն օր արքայախնձորի հյութ ըմպելով