2 բաղադրիչով պատրաստվող խառնուրդ, որը թույլ կտա օրը սկսել առանց հոգնածության զգացումի

01:17 • 20.12.15

Կյանքի արագ տեմպի հետ զուգահեռ մարդիկ շատ են հոգնում և գերհոգնածության զգացում են ունենում գրեթե ամեն օր: Healthyfoodstar.com-ը` ներկայացնում է  օրգանիզմին էներգիա հաղորդող բաղադրատոմս, որը կիրառելով քնելուց առաջ առավոտյան արթնանում եք լի ուժերով և հանգստացած:

Թեև մարդուն հանգստանալու համար անհրաժեշտ է ամեն օր քնել 8 ժամ, շատեր ամենաշատը 6-7 ժամ են քնում, ինչը հանգեցնում է մշտական հոգնածության: 


Փորձագետները նշում են, որ ուղեղի և մարմնի հանգստության համար անհրաժեշտ է երեկոյան հեռուստացույցը, համակարգիչը կամ այլ սարք անջատելուց հետո որոշ ժամանակ տալ մարմնին հանգստանալու համար, ապա պառկել քնելու:


Իսկ քնելուց առաջ պետք է օգտագործել հետևյալ  խառնուրդ, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ հիմալայան աղ և 5 թեյի գդալ բնական մեղր:  Խառնուրդը պետք է պահել ապակյա տարայում և մի փոքր մաս դնել լեզվի տակ քնելուց առաջ:
 

2 բաղադրիչով պատրաստվող խառնուրդ, որը թույլ կտա օրը սկսել առանց հոգնածության զգացումի