ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերանավից ստացված Երկիր մոլորակի լուսանկարը

00:36 • 20.12.15

ՆԱՍԱ-ն հրապարակել է իր լուսնագնաց տիեզերանավից ստացված վերջին լուսանկարը, որում պատկերվում է Երկիր մոլորակը:


Ինչպես մեկնաբանում է Daily Mail-ը` լուսանկարում մեր մոլորակը երևում է Լուսնի կողմից` այնտեղ տեղակայված տիեզերանավից:  Այն ասես բարձրանալիս լինի լուսնային հորիզոնում:


Լուսանկարում Կապույտ մոլորակի վրա նշմարվող խոշոր դարչնագույն տարածքը Սահարա անապատն է, որին կից երևում է նաև Սաուդյան Արաբիան:


Ձախ կողմում տեսանելի են Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողող Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները:  Տվյալ լուսանկարը ստացվել է հոկտեմբերին:
 

ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերանավից ստացված Երկիր մոլորակի լուսանկարը