Իտալական ծերանոցում տարեցներին խնամում է ռոբոտը (լուսանկարներ)

17:07 • 21.12.15

Իտալական Ֆլորենցիա քաղաքի ծերանոցներից մեկը` «Սան Լորենցոն», որոշել է օգտվել  տեխնոլոգիական առաջընթացի «բարիքներից» ու աշխատանքի վերցնել մարդանման ռոբոտի։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Էռա անունով ռոբոտը, որն իտալացի ինժեներների ստեղծածն է, օգնում է խնամել ծերանոցի 20 բնակիչներին:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ սա յուրօրինակ փորձարկում է, որի շրջանակում գիտնականները փորձելու են պարզել, թե ինչպես են ապագայում նմանատիպ ռոբոտները կարողանալու ներգրավվել մարդկանց առօրյայի տարբեր շերտերում:

 

Էռա ռոբոտը բավական բարեհամբույր է և օգնում է տարեցներին մահճակալից վեր կենալ, հասնել ճաշասենյակ կամ անհրաժեշտ մեկ այլ վայր: Ռոբոտը կառավարվում է պլանշետի մեջ ներդրված հատուկ ծրագրակազմի միջոցով:


An elderly woman welcomes the robot to the San Lorenzo care home.

Robot-Era prepares to help a resident from her bedroom to the dining room.

 

Robot-Era provides indoor walking support to help the resident reach the dining room

Robot-Era is on hand for any daily activities at the care home.

Իտալական ծերանոցում տարեցներին խնամում է ռոբոտը (լուսանկարներ)