Օվկիանոսում խողովականման հսկա արարած է բնակվում, որը կլոնավորում է ինքն իրեն (լուսանկարներ)
Tech Insider-ը ներկայացրել է օվկիանոսի խորքերում բնակվող արասովոր կենդանի արարածի, որի տեսքը սպիտակ փչովի խողովակ է հիշեցնում:
Այս արարածներին անվանում են պիրոսոմաներ (pyrosome): Դրանք այնքան հազվադեպ են հանդիպում, որ դայվերներին հաջողվել է լուսանկարել այս արարածին մեկ-երկու անգամ ընդամենը:
Օվկիանոսային կենդանական աշխարհում հսկա պիրոսոմաներն ամենատարօրինակ ներկայացուցիչներից են: Մեծանալով՝ դրանք սնամեջ խողովակի տեսք են ստանում, որի մի ծայրը փակ է:
Հսկա չափերի հասնող այս կենդանին իրականում կազմված է մի քանի արարածներից, որոնք վերարտադրվելու համար ստեղծում են իրենց կրկնօրինակները, որոնց հյուսվածքները միաձուլվում են` վերածվելով մեկ երկար խողովականման կենդանու:
Ներկայացված կենդանատեսակը նկատվել է Թասմանիայի ջրերում 2011-ին:

















