Ապագայի երեխաները կարող են մինչև 32 հայր կամ մայր ունենալ. գիտնականներ
«Ռոսսիյսկայա գազետա»-ն ներկայացրել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնակաների հետազոտությունը, որի համաձայն՝ ապագայում երեխաներ կարող են ունենալ անգամ անպտուղ զույգերը:
Դա հնարավոր կլինի մասնավորապես արտամարմնական գամետոգենեզի տեխնոլոգիայի միջոցով, որը թույլ է տալիս ցանկացած սեռի մարդու բջիջներից սերմնահեղուկ ու ձվաբջիջներ ստանալ լաբորատոր պայմաններում:
Համալսարանի պրոֆեսոր Սոնյա Սութերը, ով մասնավորապես հետազոտել է միասեռական զույգերի սերնդատվության հարցերը, գտնում է, որ ապագայում երեխան կարող է մեկ, երկու ընդհուպ մինչև 32 կենսաբանական ծնող ունենալ:
Գիտնականը նշում է, որ այս կերպ երեխա ունենալու հնարավորությունից առաջնահերթ կօգտվեն միասեռական զույգերը:










