SpaceX-ն առաջին անգամ իրականացրել է Falcon 9-ի առաջին աստիճանի վայրէջքը (լուսանկար, տեսանյութեր)
Ամերիկյան SpaceX մասնավոր տիեզերական ընկերությանը մի քանի անհաջող փորձերից հետո վերջիվերջո հաջողվել է իրականացնել Falcon 9 հրթիռի առաջին աստիճանի վայրէջքը։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, աստիճանը վայրէջք է կատարել Ֆլորիդայում, որտեղից որ հրթիռը տիեզերք էր արձակվել։ Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռն ուղեծրի վրա է հանել 11 նոր սերնդի արբանյակ:
Նշվում է, որ բարեհաջող վայրէջքի կապակցությամբ ՆԱՍԱ-ն արդեն շնորհավորել է SpaceX-ի ղեկավարությանը:
Հավելենք, որ ընկերության հիմնադիր ու գործադիր նախագահ Իլոն Մասկը Falcon 9 հրթիռի առաջին աստիճանի վայրէջքից հետո արված լուսանկար է հրապարակել:

Սա արվել է ուղղաթիռից.
Իսկ սա անմիջապես հարթակից.










