Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը կարիերան կարող է շարունակել Անգլիայում
Ֆրանսիայի հավաքականի եւ Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահ Սթիվ Մանդանդան մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի պրեմիեր լիգայում:
30-ամյա փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Աստոն Վիլան», որի համար մրցաշրջանի առաջին շրջանը շատ անհաջող է ստացվել:
Ընթացիկ մրցաշրջանում Մանդանդան մասնակցել է «Օլիմպիկի» 25 հանդիպման եւ բաց թողել 28 գոլ:










