Anonymous-ը պատերազմ է հայտարարել է Թուրքիային (տեսանյութ)

14:53 • 23.12.15

Anonymous ցանցահենների միջազգային խումբը պատերազմ է հայտարարել Թուրքիային՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, հաքերների խումբն անցյալ շաբաթվա ընթացքում մոտ 40 հազար թուրքական կայք է շարքից հանել։

 

«Թուրքիան աջակցում է ԻՊ-ին, նրանից նավթ է գնում, հիվանդանոցներում բուժում նրանց զինյալներին»,- պնդում են Anonymous-ի ներկայացուցիչներն իրենց տարածած տեսանյութում։

 

Տեսանյութում երևացող անդամը նշում է, որ իրենց համար անընդունելի է այն, որ «նախագահ Էրդողանը շարունակում է օգնել ԻՊ-ին»:

Anonymous-ը պատերազմ է հայտարարել է Թուրքիային (տեսանյութ)