Նշով բաղադրատոմսեր միզապարկի, ստամոքսի և բրոնխիտի բուժման համար

22:40 • 23.12.15

Healthy food star-ը նուշով պատրաստվող մի շարք բաղադրատոմսեր է առաջարկել, որոնք կարելի է կիրառել տարբեր հիվանդությունների բուժման համար:


1. Ըմպելիք` միզապարկի բորբոքման համար


Անհրաժեշտ բաղադրիչները` 1 լիտր ջուր, 2 ճաշի գդալ նուշ:


Պատրաստման եղանակը:  Անհրաժեշտ է նուշը եփել ջրում, մինչև  որ ջուրը կիսով չափ գոլորշիանա, ապա քամել  հեղուկը: Մեկ բաժակ հեղուկը պետք է խմել ողջ օրվա ընթացքում:


2. Ստամոքսի ցավի և մարսողության բարելավման համար


Անհրաժեշտ բաղադրիչները` 50 գրամ նուշ, 50 գրամ շագանակագույն շաքարավազ, 1 լիտր ջուր:


Պատրաստման եղանակը:  Պետք է թրջել նուշը տաք ջրով, որ հեշտ մաքրվի, ապա բլենդերով հարել մի փոքր ջրի հետ, ավելացնել շաքարավազը և ջուրը ու խառնել: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է քամել մառլյայով և ըմպել այն ջրի փոխարեն:


3. Բրոնխիտի կամ կոկորդի բորբոքման ժամանակ


Անհրաժեշտ բաղադրիչները` 3-4 հատ նուշ, 200 գրամ կաթ, 1 ճաշի գդալ մեղր:


Պատրաստման եղանակը:  Նուշը անհրաժեշտ է աղալ, խառնել տաք կաթի և մեղրի հետ:  Ստացված զանգվածը կարելի է սպառել օրվա ընթացքում՝ 3 անգամից:

 

 

 

Նշով բաղադրատոմսեր միզապարկի, ստամոքսի և բրոնխիտի բուժման համար