Curiosity-ն նոր լուսանկար է հրապարակել Մարսից (լուսանկարներ)
Հեռավոր Մարսի վրա գտնվող Curiosity սարքը, որն իրենից շարժական լաբորատորիա է ներկայացնում, նոր լուսանկար է հրապարակել «կարմիր մոլորակից»։
Ինչպես նշում է ria.ru-ն, կադրը ֆիքսվել է MastCam գունավոր ֆոտոխցիկի միջոցով: Դրանում պատկերված է մարսագնացի «մեջքը», ինչն իր տեսակի մեջ բացառիկ լուսանկար է:
Դրա շնորհիվ ՆԱՍԱ-ի մասնագետները հնարավորություն են ստացել տեսնելու, թե ինչ է կատարվում Curiosity-ի հետևում։ Նրանք նկատել են, որ սարքի վրա կան փոշու ու ավազահատիկների շերտեր:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 6-ին Մարսի վրա բարեհաջող վայրէջք կատարած սարքը փորձում է կյանքի գոյության նշաններ գտնել «կարմիր մոլորակի» վրա։












