ՆԱՍԱ-ն ցանկանում է կարտոֆիլ աճեցնել Մարսի վրա

13:35 • 23.12.15

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, և Կարտոֆիլի միջազգային կենտրոնի մասնագետներն անցկացնում են մի շարք փորձարկումներ, որպեսզի հետագայում կարողանան կարտոֆիլ աճեցնել Մարս մոլորակի վրա:

 

Ինչպես հայտնում է The Business Insider-ը, ներկայում փորձարկումներն անցկացվում են Պերուի տարածքում։ Մասնագետների կարծիքով՝ կարտոֆիլն այն մթերքն է, որն օժտված է բոլոր անհրաժեշտ հատկություններով` արտերկրային պայմաններում աճեցվելու համար:

 

Մասնագետները հավելել են, որ եթե կարողանան իրագործել իրենց առջև դրված դժվարին նպատակը, ապա հնարավոր կլինի միլիոնավոր մարդկանց փրկել սովից։

 

 

ՆԱՍԱ-ն ցանկանում է կարտոֆիլ աճեցնել Մարսի վրա