ՆԱՏՕ-ն ռազմավարական անօդաչու է փորձարկել
Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ փորձարկել է AGS ռազմավարական անօդաչու թռչող սարքը:
Ինչպես հայտնում INTERFAX.RU-ն` փորձնական թռիչքի ժամանակ անօդաչուն երկնքում 2.5 ժամ է մնացել և կարողացել է բարձրանալ 12 100 մետր: ՆԱՏՕ-ի՝ շահագործման համար նախատեսված անօդաչու սարքի փորձարկումները, որը կառուցվել է RQ-4 Global Hawk անօդաչու լրտեսող ինքնաթիռի հիման վրա, հաջող են ընթացել:
AGS-ի թռիչքի ժամանակ փորձարկվել է համատեղ կառավարման համակարգերի աշխատանքը, որը թույլ կտա անօդաչուի կառավարումը մի օպերատորից փոխանցել մյուսին:










