Ռուս գիտնականները մտքի ուժով կառավարվող անօդաչու սարք են ստեղծել

22:27 • 24.12.15

Մի խումբ ռուս գիտնականների  աշխատանքի շնորհիվ մոտ ապագայում հնարավոր կլինի օգտագործել մտքի ուժը անօդաչու սարքեր կառավարելու համար:


Ինչպես գրում է Oddity Central-ը` նրանք փոքրածավալ անօդաչու ուղղաթիռ են ստեղծել, որը արտաքին վերահսկողության կարիք չունի  և կարող է կառավարվել  մտքի ուժով: Այն կառավարելու համար անհրաժեշտ է հատուկ սաղավարտ կրել, որը կարողանում է կարդալ մարդու մտքերը և վերածել  դրանք մեքենայաընթեռնելի ցուցումների` հրահանգելով ուղղաթիռին` որքան բարձր կամ հեռու թռչել:


Նախագիծը ֆինանսավորվում է ազգային պաշտպանությամբ հետաքրքրվող ռուսական հիմնադրամի կողմից:


Նշվում է, որ ուղղաթիռի դիզայնի վրա Զելենոգրադում գործող ընկերությունն աշխատել է տարիներ շարունակ` հաջող  նախատիպ ստեղծելով:
 

Ռուս գիտնականները մտքի ուժով կառավարվող անօդաչու սարք են ստեղծել