Բոլոր կապուտաչյա մարդիկ մեկ նախահայր են ունեցել

00:55 • 24.12.15

Գիտնականները նոր բացահայտում են կատարել` հայտնելով, որ բոլոր կապուտաչյա մարդիկ մեկ նախահայր ունեն: Նրանց նախահայրը ծնվել է 6000-10 000 տարի առաջ:


Ինչպես տեղեկացնում է Tech Insider-ը` գիտնականները պարզել են, որ կապույտ աչքերը  մուտացիայի հետևանք են: Գիտնականները տարիներ շարունակ կարծում էին, որ մուտացիայի ենթարկվել  OCA2 գենը, որը հանգեցնել է աչքերի շագանակագույն, կանաչ երանգներին:


Սակայն աչքերի  երկնագույն երանգը պայմանավորված է  HERC2 գենի մուտացիայով: Այս գենը անջատում է հարևանությամբ գտնվող OCA2 գենը, որի պատճառով էլ գունափոխում է տեղի ունենում:

 

Բոլոր կապուտաչյա մարդիկ մեկ նախահայր են ունեցել