2015-ին հաքերներին հաջողվել է ստանալ ամերիկյան ընկերությունների ավելի քան 100 մլն այցելուների բժշկական տվյալները

09:14 • 24.12.15

Մի շարք հարձակումների հետևանքով 2015-ին հաքերներին հաջողվել է առողջապահության ոլորտում աշխատող ամերիկյան ընկերություններից ստանալ ավելի քան 100 մլն հաճախորդների տվյալները։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի առողջապահության նախարարության և սոցիալական ծառայությունների ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ընդհանուր առմամբ, պատմության մեջ նման տեսակի առավել խոշոր կիբեռհարձակումներից 10-ից 8-ը տեղի են ունեցել ընթացիկ տարում: Տեղեկության ամենամեծ ծավալը գողացվել է ամերիկյան առաջատար Anthem բժշկական ապահովագրական ընկերությունից:

 

Փետրվարին հայտնի էր դարձել, որ հաքերներին հաջողվել է ստանալ նրա մոտ 80 մլն հաճախորդների անձնական տվյալների հասանելիությունը։ Մարտին տեղեկություններ էին գողացվել 11 մլն հաճախորդների մասին այդ նույն ոլորտում աշխատող Premera ընկերությունից։

 

Ստացված տվյալները կարող են թույլ տալ հաքերներին ապագայում ավելի հեշտ ստանալ այդ մարդկանց բանկային հաշիվների հասանելիությունը։

2015-ին հաքերներին հաջողվել է ստանալ ամերիկյան ընկերությունների ավելի քան 100 մլն այցելուների բժշկական տվյալները