1 բաժակ գինին հավասարազոր է 1 ժամ մարզումներին. հետազոտություն

22:40 • 24.12.15

Կանադացի գիտնականների վերջին ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ  1 բաժակ կարմիր գինու թողած ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա հավասարազոր է 1 ժամ մարզադահլիճում ակտիվ մարզվելու պրակտիկային:

 

Ինչպես հայտնում է fit4brain.com կայքը, կարմիր գինու բաղադրության մեջ եղած ռեսվերատրոլը, որն ունի հակաուռուցքային, հակաբորբորքային, արյան մեջ շաքարի պարունակությունն իջեցնող, սրտի աշխատանքը կարգավորող ազդեցություն,  կարողանում է նույնպիսի արդյունավետությամբ թարմացնել, աշխուժացնել օրգանիզմը, ինչպես որ ֆիզիկական ակտիվ մարզումների 1 ժամը:


Հետազոտական խմբի ղեկավար Ջեյսոն Դայքի կարծիքով, նրանք, ովքեր բավականաչափ ժամանակ չունեն կանոնավոր կերպով մարզադահլիճ այցելելու համար, պետք  է օրական 1 բաժակ կարմիր գինի օգտագործեն, որպեսզի ամրապնդեն սրտի մկաններն ու պահպանեն օրգանիզմի տոնուսը:


«Իհարկե, մեզնից շատերն են լսել ընթրիքի ժամանակ 1 բաժակ կարմիր գինի ըմպելու սովորության օգտակարության մասին, սակայն քչերն են երևի հասկանում դրա տված իրական օգուտը»,- նշել է մասնագետը:

 

1 բաժակ գինին հավասարազոր է 1 ժամ մարզումներին. հետազոտություն