Apple-ը Samsung-ի դեմ նոր հայց է ներկայացրել՝ պահանջելով 180 մլն դոլարի փոխհատուցում

13:20 • 25.12.15

Ամերիկյան Apple ընկերությունը հայց է ներկայացրել հարավկորեական Samsung Electronics ընկերության դեմ՝ պահանջելով 180 մլն դոլարի չափով հավելյալ վճարումներ կատարել՝ արտոնագրային իրավունքի խախտման համար, հայտնում է Lenta.ru-ն:

 

Apple-ի կարծիքով՝ վնասը հասցվել է Samsung-ի 5 սարքավորումներով, որոնք հարավկորեական ընկերությունը վաճառել է 2012 թվականին ներկայացված դատական հայցից հետո, որով Samsung-ը մեղավոր էր ճանաչվել iPhone արտադրողի արտոնագրային իրավունքը խախտելու համար:

 

Դեկտեմբերի 4-ին հաղորդվել էր, որ Samsung-ը 5 տարի տևած արտոնագրային պատերազմից հետո համաձայնել է իր ամերիկյան մրցակից Apple-ին 548 մլն դոլար վճարել։

 

Apple-ը Samsung-ի դեմ նոր հայց է ներկայացրել՝ պահանջելով 180 մլն դոլարի փոխհատուցում