Թուրքական բանկերը հաքերային հարձակման են ենթարկվել
Թուրքիայում բանկերը հաքերային հարձակումների են ենթարկվել։ Խափանվել է ներքին կապի համակարգերի, վճարային տերմինալների աշխատանքը։
Ինչպես տեղեկացնում է Haber3 կայքը, խափանումներով են գործում նաև կառավարության որոշ կայքեր:
Հարձակման փաստը հաստատել է նաև առևտրի և մաքսային նախարար Բյուլենթ Թյուֆենքչին։
Հաղորդվում է, որ հաքերները հարձակում են իրականացրել նաև Թուրքիայի հիմնական պրովայդերներից Turk telekom-ի վրա:
Ավելի վաղ միջազգային ցանցահենների Anonymous խումբը սպառնացել էր պատժել Թուրքիային՝ իսլամիստ զինյալներից նավթ գնելու և նրանց աջակցելու համար:










