Բրիտանացի զույգը 100.000 դոլարով կլոնավորել է սատկած շանը

12:54 • 25.12.15

Բրիտանական Յորքշիր կոմսությունում բնակվող ամուսիններ Լառա Ժաքն ու Ռիչարդ Ռեմդեն 100.000 դոլար են վճարել իրենց սատկած շանը կլոնավորելու համար, հայտնում է euromag.ru-ն:

 

Այս շաբաթ օրը զույգը կստանա կլոնավորված ձագերին, որոնք ստեղծվել են սատկած շնից վերցված գենետիկ նյութի հիման վրա։ Հայտնի է, որ ամուսինները Դիլան մականունով շան հետ ապրել են 9 տարի, սակայն ամռանը կենդանին սատկել է:

 

Միջադեպից հետո Լառան և Ռիչարդը դիմել են կենդանիների կլոնավորման 10-ամյա փորձ ունեցող հարավկորեական Sooam ընկերության մասնագետներին, որոնք անցած տասնամյակի ընթացքում կլոնավորել են 700-ից ավելի կենդանիների:

 

Հայտնի է, որ Դիլանի «կրկնօրինակները» լույս աշխարհ են գալու շաբաթ օրը, և պատվիրատուները կկարողանան նրանց տուն տանել։
 

Բրիտանացի զույգը 100.000 դոլարով կլոնավորել է սատկած շանը