Հունաստանում ցանկանում են վերստեղծել Հռոդոսի կոթող արձանը

09:52 • 25.12.15

Հունաստանում 2.000 տարի անց ցանկանում են վերստեղծել Հռոդոսի կոթող հայտնի արձանը, գրում է Корреспондент-ը։

 

Ճարտարապետների մտահղացմամբ` արձանը կունենա 135 մ բարձրություն, ինչը 5 անգամ բարձր է օրիգինալից:

 

Միևնույն ժամանակ, նրանց խոսքով, դա կլինի անտիկ արձանի ոչ ամբողջական կրկնօրինակում. շինարարության ընթացքում նախատեսվում է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ և նյութեր:

 

Ճարտարապետները վստահեցնում են, որ նոր արձանի գաղափարն այն է, որ ցույց տան՝ Հունաստանը նույնպես կարող է ոտքի կանգնել ֆինանսական ճգնաժամից հետո։

 

Նախագիծը գնահատվում է 250 մլն եվրո։ Հեղինակի խոսքով` արձանը եկամտաբեր կլինի, քանի որ տարեկան 35 մլն եվրո եկամուտ կբերի զբոսաշրջության և գրադարանների, խանութների, թանգարանների գործարկման շնորհիվ, որոնք կտեղակայվեն արձանի ներսում: Արձանի կառուցումը նախատեսվում է նվիրատվությունների հաշվին։

 

Հիշեցնենք, որ Հռոդոսի կոթող օրիգինալ արձանը կանգուն է եղել 80 տարի և քանդվել է երկրաշարժի հետևանքով մ.թ.ա. 226թ.։

 

Հունաստանում ցանկանում են վերստեղծել Հռոդոսի կոթող արձանը