Տաք թեյը սառել է օդում` վերածվելով սառցե բյուրեղների -40 °C-ի պայմաններում (լուսանկար)

22:26 • 25.12.15

Հայտնի է, որ տաք ջուրը վերածվում է սառցե բյուրեղիկների 0-ից ցածր ջերմաստիճանի պարագայում ցողելիս:  

Կանադացի լուսանկարիչ Մայքլ Դեվիսին հաջողվել է  տեսախցիկով ֆիքսել այս երևույթի գեղեցկությունը: Գտնվելով Արկտիկայի շրջանից 20 կմ հեռավորության վրա` Դեվիսը անհավանական լուսանկարներ է ստացել` պատկերելով իր ընկերներից մեկին` տաք թեյը -40 ցրտին (ըստ Ցելսիուսի) օդում շաղ տալիս:

Կանադացու ստացած գեղեցիկ լուսանկարները հրապարակել է Boredpanda.com-ը: 
 

Տաք թեյը սառել է օդում` վերածվելով սառցե բյուրեղների -40 °C-ի պայմաններում (լուսանկար)