Կորեացի գյուտարարի ստեղծած խմելու-ընկեր-ռոբոտը գերել է համացանցը (տեսանյութ)

21:21 • 25.12.15

Հարավկորեացի գյուտարար Յունչան Պարկը կնոջ հետ միասին «Դրինկի» անունով ռոբոտ է ստեղծել, որը կարող է ընկերակցել միայնակ մարդկանց սեղանի շուրջ և նրանց հետ մի բաժակ օղի խմել:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` ռոբոտ-սարքը  ունակ է  կրկնօրինակել մարդու շարժումները, համաձայնում է «կենաց խփելու և մի բաժակ բան խմելու» առաջարկին:

Դրինկին «ըմպում է» բաժակի մեջ լցված խմիչքը, որից հետո այն թափվում է ռոբոտի ստորին հատվածում տեղակայված հատուկ տարայի մեջ:

Համացանցի օգտատերերին հատկապես գերել է այն փաստը, որ իբրև թե հարբած Դրինկիի այտերին էլեկտրական «կարմրություն» է հայտնվում:

Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում և մի քանի օրում մոտ 1 մլն դիտում ունեցել:

  
 
 

 

 

Posted by AnimationCrew Woota on Thursday, 17 December 2015

 

Կորեացի գյուտարարի ստեղծած խմելու-ընկեր-ռոբոտը գերել է համացանցը (տեսանյութ)