Twitter-ն արտոնագրել է անօդաչու թռչող սարք, որը կկառավարվի «թվիթի» միջոցով
Ամերիկյան Twitter ինտերնետ ընկերությունն արտոնագրել է անօդաչու թռչող սարք, որը հեռավորության վրա կառավարվում է «թվիթի» միջոցով, հայտնում է lenta.ru-ն:
Արտոնագրի տեքստի համաձայն՝ սարքը կկարողանա ֆիքսել ու փոխանցել լուսանկարներ և տեսանյութեր, որոնցով կարելի է կիսվել սոցկայքերում:
Հետաքրքրական է, որ սարքի կառավարումն իրականացվում է դրա Twitter միկրոբլոգին ուղարկվող «լայքերում», «թվիթներում» ու պատասխաններում եղած հրահանգների միջոցով:
Նշվում է նաև, որ սարքը կառավարելու է ոչ թե մի, այլ մի քանի օգտատեր։ Սակայն այս հանգամանքը միանգամայն հակասում է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության նոր օրենքներին, ըստ որոնց դա անվտանգ չէ սարքի թռիչքի համար։










