Ferrari-ն հետ է կանչել իր նոր կաբրիոլետները՝ տեխնիկական խնդրի պատճառով
Ferrari մեքենաշինական մակնիշը հետ է կանչել իր California T մոդելի սպորտային կաբրիոլետների 185 նմուշ, հայտնում է Bloomberg լրատվականը:
Պատճառը հրդեհման վտանգն է, որին ենթակա են մեքենաները՝ վառելիքային խողովակների ցածր ճնշման պատճառով բենզինի հնարավոր արտահոսքով պայմանավորված:
2016 մոդելային տարվա այս մեքենաների արժեքը սկսվում է 230 հազար ԱՄՆ դոլարից:










