Շները կարող են կարեկցանք զգալ. հետազոտություն
Պիզայի համալսարանի բնության պատմության թանգարանի կենսաբանները պարզել են, որ ընտանի շները կարող են կարեկցանք զգալ:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, իրենց հետազոտությունը հեղինակները ներկայացրել են Royal Society Open Science ամսագրում:
Պրիմատների մոտ դիտարկվում է ցեղակցին կարեկցելու ունակությունը: Այն դրսևորվում է տեսողական շփման ընթացքում և տևում է մեկ վայրկյանից պակաս:
Իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները փորձել են կարեկցանքի դրսևորում գտնել շների մոտ:
Կենսաբաններին հետաքրքրում էր կենդանիների վարքը՝ նրանց մարմնի ու դնչի արձագանքը ստեղծված իրավիճակներում։










