Էկվադորի «քայլող ծառերը», որոնք ամեն տարի տեղաշարժվում են 20 մետրով

18:58 • 26.12.15

Էկվադորում արտասովոր ծառ է աճում, որն աշխարհի միակ շարժվող ծառատեսակն է: Գիտնականների խոսքով` ծառի բարդ, միահյուսված արմատները ծառայում են նաև որպես ոտքեր, որոնք օգնությամբ էլ ծառերը հաստատուն կերպով տեղաշարժվում են:


Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` ծառերը շարժվում են արևի ուղղությամբ` եղանակային փոփոխություններին զուգընթաց: Քայլող շառերը օրական տեղաշարժվում են 2-3 սմ-ով, իսկ տարվա ցուցանիշով` 20 մետրով:


Լատինամերիկյան երկրի արևադարձային անտառների ուղեկցորդները տասնամյակներ շարունակ զբոսաշրջիկներին են ներկայացնում արտասովոր ծառերի այս յուրահատկությունը: Նրանք ասում են, որ դեպի արևը շարժվելով` ծառերը նոր արմատներ են գցում լույսի կողմը, ինչի շնորհիվ էլ արմատները չեն մահանում:


Էկվադորի «քայլող ծառերը», որոնք ամեն տարի տեղաշարժվում են 20 մետրով